Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկա օրերին սպասվող Մոսկովյան հանդիպումից հետո ազգային մտահոգություններ ունեցող ուժերին մտադիր ենք հավաքել կլոր սեղանի շուրջ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայաստանի ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ այժմյան նախագահ Թաթուլ Մանասերյանը՝ կազմակերպության նախաձեռնած բողոքի երթից առաջ, որը Նժդեհի արձանի մոտից ձգվելու է դեպի «Եռաբլուր» պանթեոն։
«Սա նաև կարևոր է՝ հասկանալու համար՝ ով ով է Հայաստանում, որովհետև այս իրավիճակում շատերը փորձում են անմաքուր խաղեր խաղալ, ինչը մեր կողմից անընդունելի է։ Եվ այստեղ մենք պետք է անպայման զգոնությունից բացի վաղվա օրվան միտված քայլերը մշակենք համատեղ»,-ասաց Մանասերյանը։
Բողոքի ակցիայի նպատակը զգոնության կոչն է հայ հասարակությանը, ասաց նա, որպեսզի արթնանա մարդկանց մեջ տիրոջ զգացողությունը, անհանդուրժողականությունը իր արժանապատվությունը ոտնահարելու, օրինազանցություններ անելու հանդեպ։
«Եվ սրանով ոչ միայն արձանագրում ենք անցյալ տարվա կատարվածը, այլ, ցավոք սրտի, դրա տված ծիլերը՝ անցյալ տարվա հայտարարության հետքերով, և մենք պարտավոր ենք սա կասեցնել առողջ ուժերի, ազգային գիտակցություն ունեցող մարդկանց շնորհիվ, որոնք և կառույցներ են, և անհատներ են։ Խոսքը ուղղվում է հանրությանը․ ովքեր ուզում են մնալ տանը և հեռուստացույց նայել, այդպես հետևել իրադարձություններին, դա իրենց գործն է, ակցիան կարող է մարդաշատ լինել, կարող է՝ ոչ, կարևորը չլռելն է, եթե մենք լռում ենք՝ համաձայնություն ենք տալիս, մեղսակից ենք դառնում այն ամենին, ինչ կատարվում է»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական խորհուրդը» բողոքի երթի ժամանակ պատռելու է անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որպես «սև թուղթ», որից հետո դա հանձնելու են կառավարությանը, ապա գնալու են Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, որովհետև համարում են, որ Փաշինյանը կապիտուլյացիոն հայտարարույթունը ստորագրել է ապօրինի՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Երթն ավարտվելու է «Եռաբլուր» պանթեոնում՝ զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով և մոմովառությամբ Հանրապետության հրապարակում։
Մանրամասն՝ տեսանյութում․