կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 14:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը չնկատելու է տալիս Արա Աբրահամյանին․ Թաթուլ Մանասերյան

Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ չեն հարցնում՝ Արա Աբրահամյանն ի՞նչ կարող է տալ երկրին այս դժվարին վիճակում, ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը չնկատելու է տալիս, չի ուզում տեսնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Արարատյան ալյանս ինստիտուտի» կազմկոմիտեն ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մասերյանը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսի ժամանակ։

«Տեսեք, այսօր իր հետ բերել է այնպիսի անձնավորության, որին մենք պետք է գուրգուրենք, շատ խնամքով վերաբերվենք, որպեսզի Հայաստանում կոնկրետ գործ առաջ տանենք։ Սա շատ էական է»,-ասաց Մանասերյանը։

Նա նշեց, որ «Արարատյան ալյանսը» իսկապես նպատակ ունի համախմբելու, միաբանելու․ «Կարո՞ղ ենք մենք դա անել, կարո՞ղ ենք ազգային շահին ծառայեցնել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանն ազդարարել էր «Արարատյան ալյանս ինստիտուտ» համախմբող պլատֆորմի ստեղծման մասին և մեր հայրենակիցներին կոչ արել անտարբեր չլինել: Նա նշել էր, որ հարթակի գործունեության նպատակը հայության, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների ներուժի միավորումն է հանուն  մեր երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցունակության բարելավման, ազգային արժեքների պահպանման և զարգացման։

Մանրամասն՝ տեսանյութում․