Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ Կառավարությանը հորդորում եմ վեր կանգնել հատվածական, քաղաքական խնդիրներից և իրականացնել հետևյալը՝
1. Ոչ թե կամավոր դարձնել, այլ ուժեղացնել հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը բուհերում:
2. Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, հայ մշակույթն ու վերջինիս բամադարյա պատմությունը պետք է դիտարկել մեկ ամբողջության՝ հայագիտության շրջանակներում:
3. Ձևավորել հայագիտական կրթության ամբողջական շղթա՝ սկսած նախակրթարանից, կրտսեր դպրոցից՝ մինչև բակալավրիատ և մագիստրատուրա:
4. Գիտնականների և փորձագետների, մանկավարժների օգնությամբ բացառել հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության առարկաների շրջանակներում առանձին երևույթների և անձանց դերակատարության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները, նույն իրադարձությունների կրկնությունները և հակասական գնահատականները:
5. Ավագ դպրոցում և բուհերում սահմանել հայագիտության կրթական ծրագրի պարտադիր՝ նվազագույն և ցանկալի՝ կամավոր բաղադրիչներ, հաշվի առնելով ինչպես առանձին ուսանողների ձգտումը, այնպես էլ դասավանդողների ինտելեկտուալ մակարդակը:
6. Հայագիտության առանձին ծրագիր մշակել արտերկրի ուսանողների համար:
7. Հանրային քննարկումների արդյունքում վերը նշված հարցերի վերաբերյալ ձեռք բերված մասնագիտական համաձայնությունն ամրագրել օրենքում»: