|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերջին շրջանում բազմաթիվ են հարձակումները ՀՅԴ-ի վրա. ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Երկար մտորելուց հետո, գտնում եմ, որ չպետք է լռել: Ամենքիս մեջ կա Դաշնակցության գոնե մի մասնիկ: Ամեն հայ մարդ, որ իրեն ազգային է համարում, չի կարող անմասն մնալ Դաշնակցությունից: Դա որևէ մեկի, անգամ մարդկանց խմբի մենաշնորհ չէ: Իսկ ուր մնացին միլիոնավոր նվիրյալները, ազատության և անկախության համար անձը զոհած հայդուկները, հայրենիքի տեղապահի դերը կամովին ստանձնած մտավորականները՝ Հովհաննես Թումանյանից, Ավետիք Իսահակյանից մինչև մերօրյա դաշնակցական ջահակիրները Հայաստանում և Սփյուռքում: Նրանց ինչու եք մոռանում?
Առանձին անձանց վարքն ու բառը Դաշնակցության հետ նույնացնելը նման է այն բանին, որ առանձին հոգևորականների անընդունելի վարքով դատողություն արվի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հավատքի և ընդհանրապես՝ քրիստոնեության մասին: Եթե էլի չհամոզվեցիք՝ մտովի պատկերացրեք Հայոց նոր և նորագույն պատմությունն առանց Դաշնակցության, առանց Սարդարապատի, առանց Առաջին Հանրապետության, առանց աշխարհով մեկ՝ հայապահպանության, Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Դատի հետևողական պայքարի, առանց Արցախի ազատամարտում Դաշնակցության ոգու դրսևորումների և այդժամ ամեն ինչ իր տեղը կընկնի: ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄԸ մեզ միայն հեռացնում է ազգային իդեալների համար միասնաբար պայքարելու բացառիկ հնարավորությունից»,- գրել է նա: