Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարելի է ասել, որ անցյալ տարին չօգտագործված հնարավորությունների տարի էր նաեւ. Yerkir.am-ին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը եւ շարունակեց, որ ընդհանուր միտումները պահպանվեցին արտահանման աճի առումով, որը կրկնակի գերազանցում էր ներմուծման աճի տեմպերին, սակայն, ամբողջությամբ չեն օգտագործվում այն կարողությունները, որ Հայաստանն ունի տարբեր ռեսուրսների գծով'մարդկային, ֆինանսական եւ այլն:
Տնտեսագետի գնահատմամբ' պտք է նկատի ունենալ, որ 2013 թվականն, այնուամենայնիվ, աճի տեմպերի առումով ավելի դանդաղ էր, քան նախորդ տարիները, բայց անցած տարի տրամաբանական շարունակություն ստացան այն միտումները, որոնք արձանագրվել էին վերջին 2 տարիների ընթացքում, եւ դա բերում է տնտեսության մեջ որոշակի աշխուժացման:
«Գյուղատնտեսության մեջ, իհարկե, որոշակի առաջընթաց գրանցվեց, որը, սակայն, ավելի շատ պայմանավորված էր բնակլիմայական պայմաններով, քան հստակ ագրարային արդյունավետ քաղաքականությամբ: Հույս ունենք, որ 2014 թվականին փոքր-ինչ ավելի նոր վերաբերմունք կդրսեւորվի, եւ միայն եղանակային պայմաններով պայմանավորված չեն լինի գյուղատնտեսության զարգացումները»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետի դիտարկմամբ' մտահոգիչ է, որ վերամշակող արդյունաբերությունը բավարար տեմպերով չի զարգանում եւ հատկապես արտահանման մեջ գերակշռում է հանքարդյունահանման մասը'75 տոկոսից ավելին է կազում: Մեզ համար, պարզաբանեց Թաթուլ Մանասերյանը, դա բարենպաստ միջավայր չի կարող ստեղծել. երկրի տնտեսությունը այնքանով կարող է մրցունակ լինել, որքանով վերամշակող արդյունաբերությունը զարգացած լինի:
«Շատ մտահոգիչ է մնում զբաղվածության խնդիրը երիտասարդության շրջանում, ավելի ճիշտ կլինի ասել հակառակը'գործազրկության խնդիրը, որովհետեւ մեր հաշվարկներով, երիտասարդյութան շրջանում գործազրկությունը 60 տոկոսից ավելին է: Պետք է նաեւ անպայման քայլեր ձեռնարկվեն աշխատատեղերի ստեղծման առումով, բայց ընդհանուր վերացական չհնչելու համար պետք է ասել, որ գիտելիքը դեռեւս բավարար պահանջարկվածություն չունի, որակյալ աշխատուժը նույնպես, որն էլ իր հետ բերում է նաեւ զանգվածային արտագաղթի»,- ասաց մեր զրուցակիցը:
Սոցիալական վիճակի' քաղաքացիների կենսամակարդակի առումով էլ, նշեց Մանասերյանը, պետք է հասնել նրան, որ նվազագույն աշխատավարձերի ու կենսաթոշակների հիմքում դրված լինի կենսապահովման նվազագույն զամբյուղը, որը դեռ չի ապահովվել, սակայն, հնարավոր է անել: Այսինքն'բավարար ռեսուրսներ կան' հատկապես ստվերային տնտեսության կրճատման եւ գործարարության աշխուժացման հաշվին:
Բայց 2013 թվականի տնտեսական կյանքում Թաթուլ Մանասերանը ձեռքբերումներ էլ է նկատել: Դրանցից նա առաձնացնում է, նախ'արտահանման աճի առաջանցիկ տեմպերը ներմուծման համեմատ'գրեթե կրկնակի: Երկրորդ' նա կարծիք հայտնեց, որ որոշակիորեն սկսվում է վերանայվել պետության դերը.
«Եթե նախկինում նեոլիբերալ գաղափարախոսությունն էր գերիշխում, եւ հիմնականում ասում էին, թե կառավարությունը անելիք չունի տնտեսության մեջ, ապա այժմ, ճիշտ է բավարար չէ, բայց գոնե նկատվում են մոտեցումների որոշ փոփոխություններ: Օրինակ'որոշ փոքր բիզնես ծրագրերի համաֆինանսավորումը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ կառավարությունը սկսել է իր դերը արժեւորել: Այստեղ պետք է նկատի ունենանք, որ տեղի է ունեում արտաքին տնտեսական կուրսի փոփոխություն, կամ ավելի ճիշտ' ճշգրտում' Մաքսային Միությանն անդմաակցելու հետ կապված, եւ սա նույնպես ստիպելու է, որ ավելի համակարգված մոտեցում ցուցաբերվի տնտեսության զարգացմանը, այլ ոչ այնպես, ինչպես եղել է նախկինում»,- ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է 2013 թվականին երեւակված այնպիսի երեւույթներին, ինչպիսիք էին կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված հասարակական դժգոհության ալիքը, գազի թանկացման, գազի դիմաց պարտքի հայտնվելու եւ այլ նմանատիպ զարգացումներին, ապա Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, թե այստեղ կառավարության հանդեպ վստահության խնդիր կա եւ կենսաթոշակային բարեփոխումների մասով դա ավելի վառ արտահայտվեց:
«Տեղեկացվածության, իրազեկվածության խնդիր կա հասարակության մեջ, որը միշտ, որպես կանոն, կա'մ ուշանում է, կա'մ ընդհանրապես հասարկությունը իրազեկված չի լինում փոփոխությունների մասին: Կարծում եմ այս մասին, արժե, որ մտահոգվեր իշխանությունը, եւ հանրային կարծիք ձեւավորելու մասով աշխատանքներ տարվեին, եւ ոչ թե փաստը արձանագրվեր, ու նոր միայն հասարակությունը տեղեկացվեր դրա մասին»,- նշեց Թ. Մանասերյանը' որպես օրինակ նշելով հայ-ռուսական «գազային» հարաբերությունների կապակցությամբ այն դժգոհությունը որ կա հանրության մոտ:
Ըստ տնտեսագետի, վերջին պահին չի կարելի հանրությանն ասել, թե 3 տարիների ընթացքում կուտակվել է 300 միլիոն դոլարի պարտք: Այսպիսի վարվելակերպը Թաթուլ Մանասերյանն անընդունելի է համարում եւ շեշտում հատկապես այն փաստը, որ տարեցտարի միջազգային կառույցներին ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվել են բոլորովին այլ հաշվետվություններ, եւ հանկարծ պարզվում է, որ ոչ' պարտքեր են կուտակվել:
«Այսինքն' այստեղ ինչ-որ բան այն չէ, եւ որքան պարզ ու անկեղծ հանրության հետ, այնքան ավելի լավ»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը: