|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պետք է փորձել Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքի մերժողական քաղաքականությունը հիմնավորել, նաև պետք է իմանալ, որ թուրքական ապրանքների գնմամբ ֆինանսավորում ենք այդ երկրի ռազմաարդյունաբերական համալիրը. այսօր լրագրողներին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Պետք է ուշքի գանք, բարոյական շարժառիթն օգտագործենք և պատժամիջոցներ գործադրենք ու խզենք առևտրային հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասաց Մանասերյանը, ապա հավելեց, որ տեղական արտադրությունը զարգացնելու ուղղությամբ պետք է աշխատել` պետություն-մասնավոր հատված-քաղաքացիական հանրություն համադրությամբ:
«Մեր երկիրը պետք է ինքնազբաղվածությանը զարկ տա, միկրոբիզնեսը ընդհանրապես չպետք է հարկվի»,- ասաց տնտեսագետը:
Դիտարկմանը, թե մեր երկրում կան նաև ռուսական արտադրության ապրանքներ, Ռուսաստանն էլ է Ադրբեջանին զենք մատակարարում, որը կիրառվում է մեր դեմ, ուրեմն պետք է ռուսական ապրանքի՞ց էլ հրաժարվենք, Մանասերյանը պատասխանեց. «Ռուսաստանի արարքն էլ անբարոյականություն եմ համարում: Ուզենք, թե չուզենք, մեր ռազմական դաշնակիցն է, իսկ Թուրքիայի պարագայում դա չի անցնում: Մենք պետք է ի լուր աշխարհի գովազդ անենք` ով առնում է թուրքական ապրանք, հովանավորում է ահաբեկչությունը: Եթե նրանք մորթում են մեր երեխաներին, մենք չենք կարող նրանց ֆինանսավորել»: