|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վիճարկում են ԱԺ-ում օգոստոսի 24-ին ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու փաստով քննչական մարմինների՝ քրեական գործ չհարուցելու հանգամանքը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Դատարանը լսեց կողմերին և որոշեց տվյալ բողոքին առնչվող անձանց ծանուցել գործի մասին։ Բողոքին առնչվող անձինք են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, պատգամավորների համոզմամբ, ապօրինություն է թույլ տվել, և ԱԱԾ ՊՊԾ պետ Ս․ Հովհաննիսյանը․ վերջինիս դատարանը խնդրելու է բողոքի մասին տեղեկացնել նաև ՊՊԾ համապատասխան աշխատակիցներին՝ բողոքի պատճենը ուղարկելով նրանց։
Դատավորը նշեց, որ, քանի որ քննիչի որոշման մեջ մատնանշվել է, որ Ալեն Սիմոնյանի և ՊՊԾ պետի գործողությունները եղել են իրավաչափ, հետևաբար դատարանը գտնում է, որ այս գործը կարող է առնչվել նաև նրանց շահերին։
Մանրամասն՝ տեսանյութում․