Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշել է, որ ԱԺ-ում օգոստոսի 24-ին ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով ապօրինաբար հարվածել է Աննա Մկրտչյանի ոտքին ու ապօրինաբար հարվածել է մարմնի տարբեր մասերին։ Դատաբժշկական փորձաքննությունը սա հաստատել է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ևս վստահեցրել է, որ Սարգիս Հովհաննիսյանը հարվածել է ճակատին, ձախ ոտքին և ձախ դաստակին։ Սա ևս հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ըստ Yerkir.am-ի, պատգամավորների փաստաբան Մանուկյանը նշեց, որ այս ամենը բավարար է քրեական գործ հարուցելու համար, բայց գործ չի հարուցվել, և հենց սա էլ պատգամավորները վիճարկում են դատարանում։
«Ապօրինի բռնության ենթարկված անձանց տված բացատրություններում առկա են կոնկրետ, առարկայական և տրամաբանական տեղեկություններ, ինչը պարտադիր է դարձնում քրեական գործի հարուցումը, ինչը քննչական մարմիններն ու դատախազությունը օրենքի կոպիտ խախտմամբ չեն կատարել»,-ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ Սարգիս Հովհաննիսյանն իր բացատրությամբ նշել է, որ ԱԺ պատգամավորների նկատմամբ դրսևորել է իրավաչափ և հարգալից վերաբերմունք, մինչդեռ տեսագրություններում հստակ երևում է, որ միջադեպի ժամանակ նա դեմքի հուժկու արտահայտությամբ պայքարում էր 26-ամյա աղջկա՝ Աննա Մկրտչյանի դեմ։ Ակնհայտ երևում է նաև Արծվիկ Մինասյանի հագուստի վնասված լինելը։ Այս ամենը, նրա խոսքով, պարտադիր են դարձնում առերեսումների և այլ գործողությունների կատարումը, ինչը կարելի է անել միայն քրեական գործի հարուցման պայմաններում։
Նախորդ նիստին դատարանը որոշել էր տվյալ բողոքին առնչվող անձանց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ինչպես նաեւ դեպքին առնչվող այլ ՊՊԾ աշխատակիցներին նույնպես ծանուցում ուղարկել:
Մանրամասն՝ տեսանյութում․