|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: