կարևոր
2629 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-26 13:28
Հասարակություն

Ադրբեջանցի մարդասպանին 2 ժամվա մեջ Բաքու ուղարկեցին, ո՞նց ստացվեց․ հարց՝ ՆԳ նախարարին

ԱԺ-ում լրագրողները  ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես ստացվեց, որ Ռուսաստանի հայ քաղաքացու սպանության մեջ մեղադրվող և միջազգային հետախուզման մեջ գտնվողն ադրբեջանցուն ընդամենը 2 ժամվա ընթացքում փոխանցեցին Բաքվին:

«Հարցում են արել, պատասխանել ենք և չենք ուշացրել: «Դա ընթացակարգ է, որից մենք չենք շեղվել: Եթե իրենք հանցագործին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվում է, թե ոչ: Բոլոր անձնաց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է հմիջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ իրենք: Մենք նույն օրը ստացել ենք, անմիջապես էլ պատասխանել ենք»,-ասաց նա՝ չկարողանալով պատասխանել հարցին, թե այն պահին, երբ իրենք պատասխան էին ուղարկում ՌԴ, ադրբեջանցին արդեն ազա՞տ էր արձակվել, թե ոչ:

Մանրամասն՝ տեսանյութում։