կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 17:31
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Պատգամավորների հանդեպ ԱԺ աշխատակիցների բռնության դեպքով քրգործ չհարուցելու հայցը՝ դատարանում

Օգոստոսի 24-ին ԱԺ անվտանգության աշխատակիցները ելույթի համար բռնություն կիրառեցին «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ փորձելով դուրս բերել դահլիճից։ Նրանք նաև ուժ գործադրեցին Մկրտչյանին աջակցող այլ պատգամավորների հանդեպ։ Այս դեպքով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Մկրտչյանն ու Արծվիկ Մինասյանը դիմել են քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն մերժվել է։ Պատգամավորները բողոքարկել են քրեական գործի հարուցման մերժումը։ Այս գործով լսումներն ընթանում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

Առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։