Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ արդարադատությունը հաղթեց, իր հեղինակության բարձրության վրա գտնվող դատավորը կայացրեց ճիշտ որոշում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմանը։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը բողոքը 2020 թ. դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների եւ այլ ապօրինությունների վերաբերյալ։ Դատավոր Արման Հովհաննիսյանը բավարարեց Մինասյանի բողոքը, որով քրեական գործ հարուցելու հիմքեր ստեղծվեցին իմքայլական Ս․ Գաբրիելյանի, ՊՊԾ պետի, նույն օրն անօրինական գործողություններ իրականացրած այլ անձանց նկատմամբ։
«Որոշման նպատակն ու իմաստն է պատժել այն անձանց, որոնք ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացնում են ոչ իրավաչափ գործողություններ, որոնք իրենց պարտականությունները կատարելիս փորձում են ծառայամիտ վարքագիծ դրսեւորել։ Դրանք անձինք են, որոնք ունեն պետական պաշտոններ եւ նոյեմբերի 9-ից հետո անընդհատ աչքի են ընկնում իրենց հակաիրավական վարքագծով»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ դատարանում վիճարկում էին ոչ միայն իր նկատմամբ իրականացված ոչ օրինական գործողությունները, այլ նաեւ Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց լիազորություներից ակնհայտորեն դուրս եկած՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի, ինչպես նաեւ Սիսակ Գաբրիելյանի դրսեւորած հակաօրինական վարքագծերը։
«Հուսով եմ, որ դատախազությունը խոհեմություն կցուցաբերի եւ բողոքարկելու փոխարեն արագ կանցնի քրեական գործը հարուցելու ու պատշաճ քննություն իրականացնելու գործընթացին»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Մեզ և այլ քաղաքացիների բերման ենթարկելը ակնհայտ լիազորության չարաշահում էր․ Արծվիկ Մինասյան
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան