Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-10-10 19:54
Քաղաքական

««Հի-մա» վանկարկումը սխալ է». ժողովրդին տուն ուղարկեցին

««Հի-մա» վանկարկումը սխալ է». ժողովրդին տուն ուղարկեցին

Ազատության հրապարակում ոչ իշխանական 3 ուժերի հանրահավաքի ժամանակ, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այսօր ելույթ չի ունենալու, ամբիոնին մոտեցավ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Նա նախ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ժողովուրդը եւ, երբ «լավ» պատասխանը ստացավ, ասաց. «Որ լավ լինեիք, այստեղ չէիք լինի»: Տեր-Պետրոսյանը խոսեց «համաժողովրդական շարժման մասին», հայտարարեց, որ եռյակը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի:

 

Նրա ելույթի ժամանակ մի ուշագրավ դրվագ եղավ: Երբ ՀԱԿ առաջնորդը կարդում էր ելույթը, հանրահավաքի մասնակիցներից մեկը, ի նշան համաձայնության, գոռում էր` այո: Տեր-Պետրոսյանը նախ հումորով ասաց, որ, բնականաբար, «այո» պետք է լինի, չի ասելու այնպիսի բան, որի արձագանքը «ոչ»-ն է լինելու: Սակայն սա չհանգստացրեց ոգեւորված տղամարդուն, նա շարունակում էր «այո» բղավել, ինչը փոքր-ինչ բարկացրեց Տեր-Պետրոսյանին, եւ նա շատ հստակ արձագանքեց. «Զսպեք դրան»:

 

 

Անդրադառնալով «հի-մա» վանկարկումներին` Տեր-Պետրոսյանն ասաց, որ դա սխալ վանկարկում է, ապա հավելեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է «ավելի հուժկու եւ վճռական»: Նրա խոսքով՝  իշխանափոխության պահանջը լինելու է  հաջորդ հանրահավաքի ժամանակ: