|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանին և հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ՈԱԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկրի զարգացման հիմնաքարը կրթության բարձր մակարդակն է: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումը ենթադրում է հավատարմագրման կարգի վերանայում և որոշակի փոփոխություններ՝ ի նպաստ կրթական համակարգի արդյունավետ կառավարման և բարելավման: Այդ համատեքստում քննարկվել են բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսհաստատությունների հավատարմագրման առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգ մշակելիս:
Վահրամ Դումանյանը, կարևորելով ՈԱԱԿ-ի և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև փոխադարձ վստահության ձևավորումը, առաջարկել է հընթացս կազմակերպել ընդլայնված քննարկում նաև ուսհաստատությունների ներկայացուցիչների հետ և ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր: