|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բրիտանահայ անվանի բժիշկ և քաղաքական գործիչ լորդ Արա Դարզիի հետ: Քննարկվել են Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումներին առնչվող տարբեր հարցեր՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրում, ծխելու դեմ պայքար, մանկական գիրության կանխարգելում, համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրում և այլ հարցեր։
«Պայմանավորվեցինք համագործակցել վերոնշյալ ուղղություններով երկկողմանի և միջազգային հարթակներում»,-փոխանցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արա Դարզին (Արա Վարդգես Դարզի) համարվում է աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկը, ղեկավարում է Լոնդոնի կայսերական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնը։ Նա մասնագիտանում է ռոբոտների միջոցով նվազագույն միջամտությամբ վիրահատությունների և վիրաբուժությունում նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում, այդ թվում լապարոսկոպիկ վիրաբուժության բնագավառում։ Նրան միջազգային ճանաչում են բերել նաև անգլիական Առողջապահական համակարգի բարեփոխումներին և համաշխարհային առողջապահական համակարգում նորամուծությունների ներդրմանն ուղղված աշխատանքները։
Դարզին տարբեր առիթներով այցելել է Հայաստան, կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ հայ բժիշկների համար, կատարել է վիրահատություններ: