|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Deloitte & Touche /Դելոյթ Թուշ/ ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները:
Վերլուծությունն իրականացվել է այդ բնագավառի առկա միտումների և հայաստանյան շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ այդմ, ներկայացվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ՀՀ-ում գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, սահմանափակումների վերացմանը միտված կոնկրետ առաջարկություններ:
Վարչապետ Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններն ու քայլերը մանրամասն քննարկել և ներկայացնել եզրակացություն: