|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ուկրաինայի Լվովի համալսարանում ելույթ ունենալիս հայտարարել է, թե ինչ պետք է անեն Ադրբեջանն ու Հայաստանը համագործակցություն հաստատելու համար:
«Դրան կարելի է հասնել նորարարական մտածողության և գործնական դիվանագիտության միջոցով»,- ասել է նա, ապա հավելել. «ԽՍՀՄ փլուզումից հետո Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծումը նորարարական գաղափար էր: Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Հունաստանը և Թուրքիան, որոնք ունեն տարբեր խնդիրներ, կարող են միավորվել նորարարական մտածողության և գործնական դիվանագիտության օգնությամբ՝ ռեակտիվ դիվանագիտության փոխարեն»:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոսել է նաև եռակողմ և քառակողմ տարածաշրջանային համագործակցության առավելությունների մասին: