|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Վրաստանը պատրաստ է դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կենտրոն՝ հանուն տարածաշրջանում խաղաղության. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում. հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Մենք պատրաստ ենք դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կենտրոն՝ մեր տարածաշրջանում անհրաժեշտ խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Հենց այս մտադրությամբ Վրաստանը նպաստում է հարևանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մասնակցությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով, խաղաղ հարեւանության խաղաղ նախաձեռնությունը միտված չէ գործող ձեւաչափերին փոխարինելուն։ Նա նշել է, որ «Վրաստանը հույս ունի դառնալ բարեխիղճ միջնորդ, որը կօգնի տարածաշրջանային անվտանգության կարգավորմանը»։