Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ «հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է թուրքական En Son Haber-ը:
Չավուշօղլուն շեշտել է նաև, որ «Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում սառեցված հակամարտությունները դեռևս չեն լուծվել, և դրանք պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և տարածքային ամբողջականության հիման վրա»:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն, Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին:
Ադրբեջանական ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները: