Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր կարող ենք ասել, որ, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 10-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում։ Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «Аргументы и Факты» ռուսական թերթին տված հարցազրույցում:
«Սա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը նշել է, որ հունվարի 30-ից Լեռնային Ղարաբաղի նախկին հակամարտության գոտում թուրք գործընկերների հետ համատեղ գործում է հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոն: Այն վերահսկում է հնարավոր խախտումները բացառապես տեսողական դիտարկման միջոցով: