կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 17:05
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը երբեք կողմ չի եղել թուրքական խաղի կանոններով հարաբերություններ հաստատելուն․ Մելքոնյան

Հայաստանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, և հիմա այդ կեղծ քարոզչությունը, որ տարվում է՝ իբրև թե մենք դեմ ենք հարաբերությունների հաստատմանը, դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Ազատության հրապարակում կազմակերպված հայ-թուրքական հարաբերությունների թեմայով քննարկման ժամանակ, որն այդտեղ էր անցկացվում, քանի որ Ազգային ժողովը հրաժարվել էր տրամադրել նիստերի դահլիճը՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները։

«Ուղղակի Հայաստանը երբեք կողմ չի եղել թուրքական խաղի կանոններով և թուրքական նախապայմաններով հարաբերություններ հաստատելուն, որոնք ուղիղ առնչվում են մեր ազգային ու պետական ինքնությանը և  զիջումներ են մեզ համար համազգային ու համապետական կարմիր գծերից․ այդ պայմաններով երբեք համաձայն չենք եղել հարաբերությունների հաստատմանը։ Բայց բանալին այստեղ է՝ Թուրքիան էլ երբեք համաձայն չի եղել այլ ոճով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել և հիմա էլ նրա այդ համոզումը բացարձակապես չի փոխվել»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․