Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ առաքելությունը կարող է ամրապնդել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Փաթելը։
«Մենք ոգեւորված ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների երեկվա հանդիպումից, եւ մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացին։ Եվ մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության առաջընթացից, եւ այս առաքելությունը կարող է վստահություն ձեւավորել երկու կողմերի միջեւ եւ շարունակել նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին»։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։