Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց պատգամավոր Արմեն Գևորգյանի թեկնածությունը: Նա իր ելույթում մանրամասն ներկայացրեց ներկայիս տարածաշրջանային իրավիճակն ու իր տեսլականը:
«44 օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը, պատերազմի հետևանքները փոխելեն Արախի ու Հայաստանի տեղն ու դերը այս ճարտարապետության մեջ, զգալիորեն թուլացած և անվտանագային լրջագույն խնդիրների շեմին գտնվելով հայ ժողովուրդին այնուամենայնիվ պատմականորեն վիճակված է ապրել այս հողի վրա և այս տարածաշրջանում, հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ, մենք այստեղ ապրում ենք դարերով և շարունաեկելու ենք ապրել և արարել, դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի միջավայրը նոր իրողոություններից ելնելով մեր պետությունը պետք է կառուցի իր ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ:
Սա Կովկասն է, այստեղ կարելի է փիլիսոփայել ազատականության, բաց լինելու, կյանքի նոր իմաստի և տիեզերքի մասին, սակայն պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են ուժի, ազգային տնտեսության ու արտադրողի պաշտպանության խիստ կանոնների վրա»,-ասաց նա: