կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 01:50
Քաղաքական

Եթե այսպես շարունակվի, հնարավոր է մենք պարզապես հետ կանչենք մեր ստորագրությունը արձանագրություններից

Եթե այսպես շարունակվի, հնարավոր է մենք պարզապես հետ կանչենք մեր ստորագրությունը արձանագրություններից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացքը կշարունակվի, եթե թուրքական կողմն առանց որևէ նախապայմանի վավերացնի Արձանագրությունները։ Հակառակ դեպքում հայկական կողմին կմնա ընտրության մեկ տարբերակ՝ Արձանագրություններից ետ կանչել իր ստորագրությունը։

 

Նախագահն ասել է, որ նոր բանակցություններ սկսելն իմաստ չունի: «Ինչի՞ մասին մենք պետք է խոսենք։ Այն մասին, թե թուրքերը մեզ ինչ որ նախապայմաններ կառաջադրեն, իսկ մենք կասենք՝ դրանք մեզ համար անընդունելի՞ են։ Իմաստ չկա։ Միակ շարունակությունը կլինի այն, որ թուրքական կողմը խորհրդարանում կվավերացնի Արձանագրությունները: Եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է մենք մի ելք ունենանք. պարզապես հետ կանչենք մեր ստորագրությունը արձանագրություններից, եւ այդ ժամանակ, նույնիսկ եթե Թուրքիան վավերացնի փաստաթուղթը, ապա այն որեւէ ուժ չի ունենա»,-ասել է Ս.Սարգսյանը։

 

Սերժ Սարգսյանն նշել է, որ հայկական կողմն իր մեջ ուժ է գտել քաղաքակիրթ ճանապարհով առաջ շարժվելու համար եւ կային կոնկրետ նախագծեր, որոնցում ընդհանրապես որևէ նախապայմանի մասին չէր հիշատակվում, սակայն համաձայնություն ձեռք բերելուց հետո` Թուրքիան սկսել է ինչ-որ նախապայմաններից խոսել: «Ապրիլի սկզբին, երբ Ստամբուլ էր ժամանել ԱՄՆ նախագահ Օբաման, այդ ժամանակ արդեն նրա մեկնումից հետո Թուրքիայի վարչապետն սկսեց խոսել ինչոր նախապայմանների, ղարաբաղյան հիմնախնդրում զիջումների և ուրիշ այլ նախապայմանների մասին, ինչը մեզ համար, բնականաբար, անընդունելի էր»,- ասել է Սերժ Սարգսյանը: