Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի համար շատ անսպասելի էր մեդալ ստանալը, քանի որ երբեք չի մտածել կոչումների, մրցանակների մասին: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ ստանալու հանգամանքին, նա նշեց, որ կոչումների, մեդալների նկատմամբ անտարբեր է: «Մեզ մոտ կոչումապաշտություն կա, ինչը սխալ է, քանի որ մարդուն կոչումով չէ, որ պետք է գնահատեն, այլ` արած գործով: Մյուս կողմից, սակայն, երևի ուզում են գնահատվել, դրա համար էլ սպասում են կոչումների: Գնահատված լինելը շատ կարևոր է, և եթե դու գնահատված ես ժողովրդի կողմից, իսկ կառավարությա`ն ոչ, դա էլ սխալ է»,- ասաց Սաթյանը:
Հարցին, թե նորմա՞լ է, որ կոչումներով համահարթեցում է գնում, և Արմենչիկին նույն աստիճանի վրա են դիտարկում, ինչ իրենց, կոմպոզիտորը պատասխանեց, որ արժեքային համակարգում լուրջ բաներ են խախտվել: .«Եթե ժողովուրդը գնում է Արմենչիկի համերգին ու լսում նրա երգերը, ի՞նչ է եղել, թող նրան ժողովրդականի կոչում տան: Արժեքային համակարգը պետք է փոխվի, վերականգնվի, թե չէ՝ եթե այսպես շարունակվի, կարող է Արմենչիկին «Գրեմմի»-ի էլ ներկայացնեն»,- ասաց նա: