Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշեց, որ համակարգը բավականիլուրջ գործ ունի անելու` աստիճանաբար պետք է անցնեն ծրագրային ֆինանսավորման: Նրա խոսքով` այդ պատճառով է, որ հաշվետվությունն ըստ ոլորտների է, և ներկայացվում են ծրագրերը:
«Փորձեցինք ընդհանուր կրթական համակարգը բերել մեկ ամբողջական ձևաչափի: Ունենք արդեն ամփոփիչ արդյունքներ, բայց աշխատանքները պետք է շարունակվեն 2017-2018 թվականների ընթացքում»,- ասաց նախարարը:
Ըստ Մկրտչյանի՝ բարձրագույն կրթության չափորոշիչները մտահոգիչ են: «Մենք 66 համալսարանում ունենք մոտ 87 հազար ուսանող: Աշխարհում նման ցուցանիշ դժվար գտնենք, սա շատ մտահոգիչ է: Համալսարաններ կան` 100-400 ուսանողներով, կրթության որակը այստեղ տուժում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ որակը բարձրացնելու համար պետք է գնալ լիցենզավորման խստացմանը:
Նախարարը նշեց, որ անցած տարվա շրջանավարտ ուսանողների մոտ 70 տոկոսը հումանիտար բակալավրիատ են ավարտել, և սա շատ մտահոգիչ է: Եթե այսպես շարունակվի, ըստ Մկրտչյանի, ՀՀ-ն կդադարի դառնալ գիտական տարածք և կդառնա սպասարկող տարածք: «Սա վտանգ է, և պետք է այս խնդիրը լուծել: Ինչի համար, օրինակ, մեր դոնոր ընկերությունների ջանքերն են նաև ներդրվում՝ ստեղծել բարձրագույն որակի փոքր հետազոտական և գիտությանն ուղղված ուսումնական համակարգ»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե ՀՀ-ում բոլորը բարձրագույն կրթություն են ստանում: «Մեզ մոտ 51 տոկոսն է բարձրագույն կրթություն ստանում, իսկ Եվրոպայում` միջինը 67 տոկոսը»,- ասաց նա: