Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք քաղաքաշինական ծրագիր ունենք, բայց, ափսոս, դրան հետևող չունենք. լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Ըստ նրա` Երևանում մի շարք խնդիրներ կան, որոնք այդպես էլ չլուծված են մնում, բայց ամենակարևորը տրանսպորտի և տարաբնակեցման հարցերն են: «Տարաբնակեցման հետ կապված կասեմ, որ չկա ծրագիր, թե որտեղ քանի մարդ պետք է ապրի, և այդ պատճառով էլ հանրապետությունը կուտակվում է Երևանում, իսկ Երևանը` կենտրոնում: Իսկ տրանսպորտը դարձել է փոխադրամիջոց միայն «2-րդ սորտի» մարդկանց համար` այնքան անհարմարավետ է, և անգամ նրանք, ովքեր փող չունեն, մի կերպ ավտոմեքենա են գնում, որ հասարակական տրանսպորտ չնստեն: Պետք է ավտոբուսների թիվն ավելացնել, վճարային մեկ համակարգ ստեղծել, ինչը չի արվում, քանի որ գծատերերին ձեռնտու չեն լինի փոփոխությունները»,- ասաց Մուշեղյանը:
Ըստ նրա` բացի այդ, Երևանի փողոցները գլխավոր հատակագծի ֆունկցիաները չեն կատարում: Ճարտարապետը նշեց, որ եթե այսպես շարունակվի, պիտի օպերան էլ քանդեն, Ֆրանսիայի հրապարակն էլ, որ խաչմերուկը լայնանա, քանի որ մայթերը բռնագրավել են խանութները:
Այս ամենում, ըստ բանախոսի, մեծ դեր կարող է ունենալ Երևանի ավագանին, եթե կարողանա օբյեկտիվորեն անդրադառնա խնդիրներին, այլ ոչ թե, ինչպես հաճախ լինում է, միայն կուսակցության շահերից բխելով, ինչ-որ քայլեր անի: