|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«1988-ի երկրաշարժը մեզ շատ դասեր տվեց, բայց այդ դասերը, ցավոք սրտի, ընկալեցին միայն մասնագետները, բայց ոչ` պետական այրերը: Մենք Խորհրդային Հայաստանից ունենք ահավոր ծանր ժառանգություն այն շենքերի տեսքով, որտեղ ապրում և աշխատում ենք»,- կարծում է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆոսոր Միքայել Մելքոնյանը:
Ըստ Միքայել Մելքոնյանի, Երևանը ամենավտանգավոր սեյսմիկ կենտրոնն է այժմ, քանի որ ամենախիտ բնակեցվածն ու կառուցապատվածն է: Սեյսմիկ մասնագետը բոլորին խորհուրդ է տալիս դուրս գալ կենտրոնից, քանի որ եթե նույն ուժգնությամբ երկրաշարժ լինի, ինչպես 1988-ին, ապա միայն Երևանում կունենանք 80 տոկոս ավերածություն: «Ավելին, արտակարգ իրավիճակների նախարարությունը նստած է մի շենքում, որը, կարծես, «Նաֆ-Նաֆի տունը» լինի: Մեր նպատակը սեյսմաանվտանգ շինությունների կառուցումն է. մենք կառուցել ենք այդպիսի ընդամենը 36 շենք»,- ասաց Մ. Մելքոնյանը: