|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ինչ եղավ, Կազանում նախագահներն իրար հանդիպեցին, ոչ մի հարց չլուծեցին, բայց սաղ օրը նստած էդ են քննարկում: Մենք ամեն հինգշաբթի հավաքվում ենք կառավարության շենքի առջեւ ու մեզ հուզող հարցերը բարձրացնում` այս էլ քանի տարի. ո՞վ ա շան տեղ դնում»,- զայրացած քննարկում էին Վերնիսաժի մոտ հավաքված մի քանի մեծահասակներ:
«Թոռս ծակ նասկիներով է դասի գնում, գիշերներն էլ պահակություն է անում, որ հիվանդ մորն ու փոքր քրոջը պահի: Ումից ասես` օգնություն եմ խնդրել, այսինքն` աշխատանք տան ինձ, ո՞վ ա բանի տեղ դրել, ո՞ւմ ենք պետք»,- ասաց 76-ամյա Ներսես Ղարիբյանը:
Իսկ 81-ամյա դերձակ Հարություն Դանիելյանը նշեց, որ մի աչքը կուրացել է, ձեռքերը դողում են եւ այլեւս չի կարողանում աշխատել, իսկ թոշակը չի բավականացնում անգամ ամսական կոմունալ վճարներին:
«Էհ, թող նորմալ թոշակ տան, որ յեքա տարիքիս առավոտից տանից դուրս չգամ, ինչ է, թե քիչ հոսանք վառեմ: Ինչ անեմ` 22.000 դրամ թոշակով հաց ուտե՞մ, թե՞ վարձերը վճարեմ: Անտեր ապրանքների գներն էլ գնալով աճում են»,- ասաց նա` ավելացնելով, որ կույր աչքով սկսել է մարդկանց հոգիների խորքը տեսնել: «Եթե այսպես շարունակվի, բաններս բուրդ ա»,- ասաց ծեր դերձակը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ