Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի՝ մեծանուն երգիչ, երգահան, ազգային-հեղափախական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանի ծննդյան 70-ամյակի առիթով հրապարակված շնորհավորական խոսքը:
1988-1990 թվականներին, երբ ես 12-14 տարեկան մի պատանի էի, ազգային երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը «Արյունոտ դրոշ», «Զարթնիր, լաո» և այլ երգերի իր կատարումներով ալեկոծում էր իմ և իմ հասակակիցների (և ոչ միայն) հոգիները: Պիտի խոստովանեմ, որ Սահակին լսելուց ոչ միայն վարարում են մարդու հույզերը, այլև ձևավորվում է մտածելակերպ:
Իր երգերով «Ազատություն կամ մահ» շեփորող Սահակ Սահակյանը օրերս դարձավ 70 տարեկան: Սահակի ընկերները այս հրաշալի առիթով «Ազգային Զարթոնքի շեփորահարը» վերտառությամբ մի գիրք են հրատարակել, որտեղ վեր է հառնում Սահակի մեծատառով ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: Թերթելով գիրքը՝ ակամայից վերապրում ես մի պարզ համոզում. Սահակ Սահակյանն այն եզակի անհատներից է, որ իր գործով սերունդներ է դաստիարակել:
Սահակին պետք է ոչ միայն լսել, նրա երգը վայելել, այլև նրանից, նրա երգերից սովորել: Ապազգայնության այս խառնակ օրերում Սահակի երգը Ազգայինի աստվածն է: Մենք պետք է շարունակենք պաշտել և հավատալ այդ աստծուն:
Սիրելի Սահակ, միանում եմ բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին:
Աստված Քեզ առողջություն կամենա, իսկ մենք շարունակենք լսել Քեզ, վայելել Քեզ, սովորել Քեզանից: