Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, նույն ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Պողոսյանը հանդես է եկել աննախադեպ մի գրառմամբ՝ հասարակության ընդդիմադիր հատվածի հանդեպ արտահայտած իր թույնով ու ատելությամբ գերազանցելով անգամ Սիլաչու և «Վիվառոյի» գզիրներից փող ստացող իշխանական-նիկոլական վարձկաններին:
Այսպես՝ Ազատության հրապարակում հավաքված և «Հայաստան» դաշինքին սատարող բազմահազար մարդկանց նա անվանում է «անհայրենիք քոչվորներ», որոնք «Հայաստանը վերածելու են Խեռոսիմայի», և, որ ինքը «արնախում քոչվոր ցեղերին տալու Հայրենիք չունի»:
Փաստորեն, ըստ ՀՊՄՀ պրոֆեսորի, հանրահավաքին մասնակցող բազմահազար մարդիկ, որոնց թվում նաև Նիկոլի հայրենավաճառ իշխանության պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, տնավեր դարձած հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները «անհայրենիք քոչվորներ են» կամ «արնախում քոչվոր ցեղեր»:
Այստեղ չենք էլ ուզում քննարկել «Արդար Հայաստան» կուսակցության անդամի՝ 2020 թ. պատերազմի աղետալի հետևանքների հիմքերում 13 տարի առաջ իշխանությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանին տեսնելու զավեշտալի մտքերը:
Եթե ՀՊՄՀ պրոֆեսորն այսկերպ է ուզում կառուցել արդար Հայաստան, ավելին, նա այս ոճով է կարդում իր դասախոսություններն ու կատարում պատմագիտական հետազոտություններ, ապա վա՛յ մեզ:
Հիշեցնենք՝ Սամվել Պողոսյանը 2018 թ. իշխանափոխությունից հետո հանդես է եկել պատմաբանին ոչ վայել, հեռուստասերիալ նայող տատիկներին հարիր միակողմանի նիկոլապաշտությամբ՝ կուրորեն անտեսելով կատարվող խայտառակություններն ու Նիկոլի կողմից պետությանը հասցվող կործանարար վնասները: Որպես մտավորական՝ որևէ անգամ չի մասնակցել հայրենադավ իշխանությունների դեմ համաժողովրդական հանրահավաքներին:
Սամվել Պողոսյանն իր գրառումներում վերջին շրջանում հատուկ կերպով «թեթև» քննադատում է Նիկոլին, քանի որ անդամակցում է ոչ անհայտ պոպուլիստ Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» դեռևս չգրանցված կուսակցությանը: Քաղաքական դաշտ վերադառնալու իր այս նոր քայլով Սամվել Պողոսյանը, փաստորեն, մաս է կազմում Նիկոլի՝ դասական պոպուլիզմով ընդդիմության ձայները փախցնելուն ուղղված նոր նախագծին, որի մասին կանդրադառնանք առաջիկայում:
Ստացվում է՝ իր այս քայլերով Սամվել Պողոսյանն արագ տեմպերով իր պատվավոր տեղն է գրավում, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, ամսական $ 300-ով իշխանահաճո գրառումներ կատարող մեկ այլ պրոֆեսորի՝ Լևոն Շիրինյանի, կողքին:
Փաստորեն, ի դեմս Սամվել Պողոսյանի՝ ՀՊՄՀ-ն արդեն ունի երկրորդ Լևոն Շիրինյանը, ինչի համար շնորհավորում ենք ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին:
Աղբյուրը՝ Lurer.com