կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-23 15:45
Մշակույթ

Լիլիթ Բլեյանի «կապույտ երգերից» մեկը` «Կապույտ լուսինը»

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը նոր երգ է ձայնագրել` «Կապույտ լուսինը»: Ի դեպ, երգը Բլեյանի նոր` «Կապույտ» սկավառակի ստեղծագործություններից մեկն է:

Հեղինակը ֆեյսբուքյան իր էջում գրում է .«Սիրով նվիրում եմ իմ «Կապույտ լուսինը» բոլորիդ: Սա իմ նոր սկավառակի մի քանի «կապույտ երգերից» մեկն է, որը ծնվել է հենց այս ամառվա կապույտ լուսնի տակ, այդ լուսինը կտեսնեք նաև հոլովակում (բոլոր լուսՆանկարները վավերագրական են` այս ամառ տարբեր ծովերում արված: Մանդոլինի ձայնին չխաբվեք` իրականում Տիգրանի կիթառն է: Իսկ սկավառակը Երևան կհասնի արդեն նոյեմբերի կեսերին, ու, հուսով եմ, միասին կնշենք գալուստը: Ի դեպ, երգն ունի նաև այլ լեզվովտարբերակ, գուշակեք` որ»: