Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հայտնի երգիչ Աթիլլա Թաշը տասը կետով ներկայացրել է, թե ինչու չի սիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ortasayfa-ում հրապարակված «10 պատճառ` Էրդողանին չսիրելուս համար» վերնագրված հոդվածում Թաշի թվարկած պատճառները հետևյալն են.
1. Ասում է` ես եմ, ինչ ասեմ, դա կլինի: Նրա էգոն ազգային շահերից շատ ավելի վեր է: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը ծաղրում է նրան և Թուրքիային, նա աշխարհի առաջնորդի տեղ է դրել իրեն:
2. Չափազանց քենոտ է: Իրեն դեմ դուրս եկող լրագրողների, ընկերությունների սեփականատերերի, ընդդիմադիրների, ԶԼՄ-ների, երկրների, դատավորների, դատախազների, ոստիկանների, երիտասարդների, ուսանողների և այլոց թշնամին է: Դրա դիմաց` մեկից վարկով, մյուսից այլ կերպ է վրեժխնդիր լինում:
3. «Կրոնի և հավատքի միջև խտրականություն չեմ դնում» ասելով` կրոնի, հավատքի և ռասայական խտրականություն է դնում: «Կներեք հայ» ասելով`հային, «Իսրայելի վիժվածք» ասելով` հրեային, «ալևի» ասելով` ալևիի հանդեպ, առանց զգացնելու, դիրք է ընդունում:
4. Բավական չէ` ոստիկանների կողմից սպանված Բերքին Էլվանին, Աբդուլլահ Ջոմարդին, Ալի Իսմայիլ Քորքմազին և նման շատ երիտասարդների օգնության ձեռք չի մեկնում, նրանց ընտանիքներին վատաբանելով` ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում: Նրանց սրտերն անգամ չի շահում:
5. Ականջ փակելով աշխարհի քննադատությունների առաջ` կոպտորեն անտեսում է մեծամասնությանը: Բացարձակապես չի ընդունում քննադատությունը:
6. Տեղի ունեցած յուրաքանչյուր սխալ բարդում է այլ կառույցների վրա: Պետության ձեռքով իր դեմ ստեղծում է երևակայական թշնամիներ և սխալները բարդում ընդդիմադիրների վրա:
7. Ինչ իշխանության է եկել, սպորտին, հատկապես` ֆուտբոլին քաղաքականություն է խառնել: Ու այդքանից հետո դատապարտում է, թե «ֆուտբոլի դաշտերում քաղաքականություն կա»:
8. «Ես երկրում երեք միլիարդ ծառ եմ տնկել» ասելով` նույնքան ծառ վերացնելու իրավունք է իրեն վերապահել: Աշխատողների կամ զինվորների մահվանը նայում է որպես սովորական երևույթի (մեղքի բաժին իր վրա չի վերցնում), սակայն թույլ չի տալիս, որ օրենքն իր որդու կողքով անգամ անցնի:
9. «Ես աշխարհի առաջնորդ եմ» ասելով, Մերձավոր Արևելքում «խաղեր սկսելով» և երկրների ներքին գործերին խառնվելով` Թուրքիան գցում է անհայտ արկածների մեջ:
10. Հանրապետության պատմության խոշորագույն կոռուպցիոն սկանդալը բացահայտելու փոխարեն, այն որպես հարված որակելով, և նման շատ այլ կասկածելի դեպքերով, որոնց ցանկը շարունակ կերկարի, հանրության խիղճն է վիրավորում: Քեզ չեմ սիրում, Ռեջեփ Թայիփ Էրդողա’ն (!): Պարտավոր էլ չեմ քեզ սիրել (!):
Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի