կարևոր
5419 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-29 16:55
Հասարակություն

Երկրի ցավերով ապրող Վարպետ Սահակի ծաղկեպսակների գումարը կծառայեցվի հատուկ նպատակների համար. Արա Նախշքարյան

Երկրի ցավերով ապրող Վարպետ Սահակի ծաղկեպսակների գումարը կծառայեցվի հատուկ նպատակների համար. Արա Նախշքարյան

Երկրի ցավերով ապրող Վարպետ Սահակի ծաղկեպսակների գումարը կծառայեցվի հատուկ նպատակների համար։ Այս մասին հայտնում է Համազգային հայ կրթամշակութայն միության Գյումրու գրասենյակի պատասխանատու Արա Նախշքարյանը։

«ԽՆԴՐԱՆՔ Ի ՍՐՏԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

Հարգելի հայրենակից, ցավոք երկարատև ծանր հիվանդությունից հետո մեզնից ֆիզիկապես հեռացավ Ազգային ազատագրական երգի Ռահվիրա և մեծ հայորդի Սահակ Սահակյանը։ Նրա ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված են եղել մեր ակունքներին, ազգային ինքնության վերհանմանն ու մշակույթի տարածմանը։ Նա միշտ ջանացել է լինել մեր ազգի պայքարի և շենացման գործին լծված եղբայրների կողքին։ Հատկապես վերջին օրերին Վարպետ Սահակը մշտապես խորհում ու ապրում էր մեր երկրի ցավերով ու խնդիրներով, որոնց լուծումների շուրջ մտահոգ է ամեն հայորդի։

Գարեգին Նժդեհն ասում է. Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ։

Որպես Վարպետի կյանքի ու գործունեության տրամաբանական շարունակություն, հարազատները որոշում կայացրեցին իրականացնել փոխանց ծաղկեպսակի, ի հիշատակ Մեծ Հայորդի Սահակ Սահակյանի։

Աշխարհի տարբեր կողմերից հնչող հեռախոսազանգերն ու ցավակցական նամակները հայության հոգու խորքից բխող վշտակցություն են, որի համար խորապես զգացված ենք։

Ինչպես 90-ականներին Վարպետ Սահակի երգերը եղան միասնության ու պայքարի խորհրդանիշ և մեր ոգու ամրացման դարբնոցի կրակը եղան, այդպես էլ այսօր, Վարպետի անվան շուրջ միավորվելով մենք կարող ենք վերահաստատել մեր հաղթողի տեսակն ու պայքարի ոգին թեժացնել ընդդեմ հուսալքության ու կրավորականության։ Այդ իսկ պատճառով հարազատները հանգանակված գումարը կփոխանցեն մեր մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Ծաղկեպսակի համար նախատեսված գումարները կարող եք փոխանցել.

ԴՐ. 1930 0033 9591 0100

EU. 1930 0033 9591 0104

USD. 1930 0033 9591 0101 հաշվեհամարներին։ Ստացող՝ RUZAN SAHAKYAN

Նպատակ դաշտում կխնդրենք նշել. Ի ԶԵՆ

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ ժամը 17։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մայիսի 1-ին, ժամը 12։00-14:00 նույն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Շահումյանի գերեզմանատանը»։