կարևոր
46018 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 18:12
Մշակույթ Հասարակություն

Սահակի ձայնը կարող էր լռեցնել զենքի շաչյուններն ու դիվանագիտական ստորագրությունները․ Արա Նախշքարյան

«Սահակի ձայնը կարող էր լռեցնել բոր տեսակի զենքի ձայները, շաչյուններն ու դիվանագիտական ստորագրությունները։ Սահակը, չեմ ասում՝ լեգենդ էր, ավելի բարձր էր, ավելի վեհ էր» ,-Սահակ Սահակյանի հոգեհանգստին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նրա ընկեր, արվեստագետ, Համազգայինի Գյումրու գրասենյակի տնօրեն Արա Նախշքարյանը։


«Իսկապես մենք այսօր լեգենդին կորցրեցինք․․․Պատահական չէ, որ Սահակ Սահակյանն իր թողարկած բոլոր ձայնասկավառակների վրա գրել է «Հարատև պայքար», այսինքն՝ ինքը միշտ և անընդհատ վստահ էր, որ պետք է պայքարես, հասնես հաղթանակիդ ու, կարծես թե, հասավ դրան․․․ Այնքան ուրախ եմ, որ Սահակին այսօր հիշում են ազգի բոլոր շերտերը։ Սահակը հայ նորագույն երգի նահապետն էր, մենք իսկապես Սահակին չգտած կորցրեցինք»,-ասաց Արա Նախշքարյանը։

 «Սահակ Սահակյանի բոլոր արխիվներն իմ մոտ է՝ VHS երիզներից սկսած մինչև ձեռագրեր, ինքն ինձ է վստահել ու ես սրբությամբ պահում եմ»,- նշեց մեր զրուցակիցը։
 

  Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։