Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք հանկարծ որոշեցինք ազգայինը փոխարինել էժան, թուրքական, ինչ-որ եվրոպական անորոշ ձայնարկություններով, պարերով և ունեցանք այն, ինչ ունեցանք։ Երբ Սահակի և Սահակի նմանների դավանանքն էր իշխում մեզանում, մենք ունեցանք հզոր հաղթանակ, ունեցանք հզոր պետություններ։ Եվ հետո որոշեցինք, որ այլևս Սահակն ու Սահակները մեզ պետք չեն, մեզ պետք են էժանագին, շատ ցածր որակի արժեհամակրագի, քաղաքակրթության դավանաբանությունը և արդյունքում՝ կորցրինք հայրենիք, կորցնում ենք պետականություն»։ Այս մասին Սահակ Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գրող Դավիթ Մշեցին։
Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։
Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։
Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։
Մանրամասն՝ տեսանյութում