Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր դռներն է բացել արդեն վերանորոգված, սարքավորումներով համալրված վիճակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքի բացման ժամանակ:
«Այս բժշական կենտրոնը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, և ամբողջ համալիրը, որը բաղկացած է ծննդատնից և պոլիկլինիկայից, պետք է բերենք այսպիսի մակարդակի»,- ասել է նա։
Նախարարն անդրադարձել է կորոնավիրուսին և, համավարակով պայմանավորված, հայաստանյան իրավիճակին ու ընդգծել՝ թվերի աճ է գրանցվել:
«Գրանցում ենք աճը, որը կտրուկ չէ, և գիտակցում ենք, որ աշնանը կունենանք նոր վարակի ալիք։ Իսկ ինչ վերաբերում է դելտա շտամին, այս պահին չունենք շտամներ, բայց կարծում ենք, որ այն Հայաստանում շրջանառվում է, քանի որ ունենք բաց սահմաններ»,- նշել է նախարարը:
Նա անդրադարձել է նաև քովիդի դեմ պատվաստումներին և ասել, որ աշխատանքներ են տարվում նոր պատվաստանյութերի խմբաքանակի ձեռք բերման համար:
«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ ենք ուղղել․ շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ասել է Ավանեսյանը: