Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետեւանքով սկսված փոխհրաձգությունից վիրավորված վեց զինծառայողներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ վիրավորներից չորսը Երեւանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։
«Վիրավորները տեղափոխվել են գիշերը, իսկ գիշերը սանավիացիա չի կարող օգտագործվել, չենք էլ կարող սպասել առավոտյան։ Տեղափոխումներն իրականացվել են հնարավորինս կարճ ժամկետներում, եւ գիշերը մեր հիվանդները եղել են Երեւանում։ Այսօր նրանց վիճակը կայուն է եղել։ Արվում է ամեն ինչ, որ ապաքինումն արագ լինի։ Տարբեր տեսակի վնասվածքներ ունեն։ Իրականացվել են վիրահատական միջամտություններ։ Այս պահին անդամահատությունների մասին որեւէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։