|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 7-ին Նյու Յորքում ներկա է գտնվել OPERA NEWS մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
Ապրիլի 9-ին նախատեսված է Կ. Օրբելյանի աշխատանքային հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ: Նախաձեռնությունը Պ. Գելբինն է, որը ցանկություն է հայտնել համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի օպերային թատրոնի և Մետրոպոլիտեն օպերայի միջև:

Նյու Յորքում Կ. Օրբելյանը բանակցություններ է ունենալու խաչատրյանական բալետային ներկայացումների հյուրախաղերը կազմակերպելու նպատակով: Նախատեսված է նաև Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական ղեկավար Ջոն Ֆիշերի և մաեստրո Կ. Օրբելյանի աշխատանքային հանդիպումը:
Աշխատանքային այցի շրջանակում Սան Ֆրանցիսկոյի Օպերային թատրոնում Կ. Օրբելյանը քննարկելու է համագործակցության հնարավոր տարբերակները, որոնց շարքում առաջնային կարևորություն ունի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության հյուրախաղային ցուցադրությունների կազմակերպումը: