Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը պատմական է համարել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության առաջիկա այցը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ): Այս մասին Քըլըչը հայտարարել է Անկարայում Ադրբեջանի խորհրդարանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակության առաջին այցը Լեֆկոշա կդառնա կարևոր ուղերձ ամբողջ աշխարհին:
Քըլըչը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան վստահորեն նայում են ապագային՝ հավատարիմ մնալով «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքին։ «Թուրքիան հպարտ է Ադրբեջանի հաջողություններով»,- նշել է նա:
Այսօր Թուրքիայի խորհրդարանի շենքում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և ՀԿԹՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը: Դրանից հետո՝ հունիսի 16-ին, Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Կիպրոսի հյուսիս:
«Սա Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության առաջին այցն է ՀԿԹՀ: Պատվիրակությունը կմասնակցի Կիպրոսում խաղաղության գործողության մեկնարկի 47-ամյակին և հուլիսի 20-ին`Խաղաղության և ազատության օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցելու է նաև թուրքական պետության ղեկավարը: Մենք շնորհակալ ենք ձեզ այս կարևոր քայլի համար: Սա կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության հերթական ցուցադրում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունաստանի դեսպանը Ադրբեջանում այցելել էր ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքը։