Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` երկրի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը կանչվել է խորհրդարան՝ բացատրելու, թե ինչու է Ադրբեջանում Հունաստանի դեսպանն այցելել Ադրբեջանի օկուպացրած Շուշի քաղաքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցի շրջանակներում. գրում է Asbarez-ը:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին ուղղված նամակում Հայ դատի գրասենյակը դժգոհություն է հայտնել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսի`ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախի տարածքներ, այդ թվում` Շուշի ուղևորությանը մասնակցելու որոշման կապակցությամբ:
Նշվում է, որ հանձնախմբի նամակը լայն աջակցություն է ստացել երկրի շահագրգիռ տարբեր շրջանակների կողմից, ինչպես նաև Հունաստանի սոցիալական ցանցերում:
Սա դրդել է Հունաստանի և Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Նինա Կասիմատին դիմել օրենսդիր մարմնին, և դրանից հետո որոշվել է արտգործնախարարին կանչել խորհրդարան՝ անհրաժեշտ բացատրությունները տալու:
Հունաստանի նախկին արտգործնախարար Նիկոս Կոցիասը մտահոգություն է հայտնել սոցիալական ցանցերում դեսպան Պիպերիգոսի գործողությունների կապակցությամբ՝ անվանելով «ամոթալի», որ դեսպանը ներկա է գտնվել «Ադրբեջանի հակահայկական հաղթանակի տոնակատարությանը»: