|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հաղորդվում է, որ հուլիսի 20-ին՝ թուրքական ներխուժման տարելիցին, Կիպրոսի Հանրապետության գրավյալ տարածքներ այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հայտարարել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը «Կիպրոսի թուրքական հանրապետություն» վերանվանելու մասին՝ անունից հանելով «Հյուսիսային» բառը. հայտնում է Greek Military Portal–ը։
Այս թվացյալ աննշան փոփոխությունը շատ լուրջ քայլ է, որը մատնանշում է Թուրքիայի ծայրահեղ վճռական և ագրեսիվ մտադրությունները, որոնք կարող են գրեթե աղետալի հետևանքներ ունենալ Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի համար: