|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Լավրովը Իլհամ Ալիևին փոխանցել է ՌԴ նախագահ Պուտինի ջերմ ողջույնները:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հետաքրքրված է կոֆլիկտի խաղաղ հանգուցալուծմամբ և կարգավորմամբ:
Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը չափազանց հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ:
Նոյեմբերի 20-ին Սերգեյ Լավրովը կայցելի Երևան և հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարարի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օրակարգը հագեցած է լինելու, որում կարևոր տեղ են զբաղեցնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը:
Բացի այդ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կմասնակցեն «Ռուսաստան և Հայաստան. Դարերով ամրացած ընկերություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: