Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 13:11
Տարածաշրջան

Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարը վրդովվել է, որ Կիպրոսի նախագահն իրենց անվանել է հայրենակիցներ

Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարը վրդովվել է, որ Կիպրոսի նախագահն իրենց անվանել է հայրենակիցներ

Կիպրոսի գրավյալ տարածքների վարչակազմի ղեկավար Էրսին Թաթարը վրդովված է այն փաստից, որ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոլաոս Անաստասիադիսը Կիպրոսի թուրքերին դիմել է որպես հայրենակիցների՝ միաժամանակ շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը, որոնք պահպանել են Կիպրոսի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը ԵՄ քաղաքացիներ են:

Թուրքական համայնքի ղեկավարն իր վրդովմունքն է արտահայտել նաև Կիպրոսի նախագահի խոսքի մի հատվածի վերաբերյալ, որում նա «հյուսիսային հայրենակիցներին» հրավիրում էր «պայքարելու» իրենց հայրենիքի համար:

«Աշխարհը և Անաստասիադիսը պետք է իմանան, որ կիպրոսցի թուրքերը փոքրամասնություն կամ հունական կողմի քաղաքացիներ չեն, այլ ազատ և ինքնիշխան Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության քաղաքացիներ»,- պատասխանել է Թաթարը:

Թուրքական համայնքի ղեկավարն ասել է, որ Անաստասիադեսը վիրավորում է «թուրք-կիպրոսցի ժողովրդին», իսկ նախագահի տեսակետները որակում է «հնացած ու ամբարտավան»:

 «Մենք հպարտ ենք, որ թուրքեր ենք, օսմանցիների թոռները, որոնք 1571 թվականին նվաճեցին Կիպրոսը և այն դարձրեցին իրենց թուրքական հայրենիքը»,- հավելել է Թաթարը:

Նա նաև նշել է, որ Անաստասիադիսի այն հայտարարությունը, որ կիպրական խնդրի լուծումը պետք է ենթադրի նախկին՝ արտաքին ուժերի երաշխիքային համակարգից հրաժարում ու կղզուց թուրքական զորքերի դուրս բերում, երազանք է, որը չի իրականանա։