|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հյուսիսային Կիպրոսի նախարարների խորհուրդը հաստատել է տեղի հույն և հայ ֆերմերներին օգնելու վերաբերյալ ծրագիր. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Ըստ Fileleftheros կայքի՝ Հյուսիսային Կիպրոսի գյուղատնտեսության նախարար Նիկոս Քույալիսը հայտարարել է, որ երկու տարբեր ծրագրեր են հաստատվել՝ 700.000 և 250.000 եվրո արժողությամբ: 250.000 եվրո բյուջեով ծրագիրը նախատեսվել է 45-ից ցածր տարիքի երիտասարդ ֆերմերների, անասնաբույծների, ձկնորսների և մեղվաբույծների համար: Նախարարը հայտնել է, որ ծրագիրը հասանելի է այն հույն և հայ ընտանիքներին, որոնք ապրում են Հյուսիսային Կիպրոսում:
Հայտարարության համաձայն՝ ծրագրին դիմողները պետք է ունենան առնվազն 100 ակր տարածք, 50 անասուն և 250 փեթակ: Այս պահանջին համապատասխանելու դեպքում կցուցաբերվի 5000 եվրո, իսկ մեղվաբույծներին՝ մոտ 2500 եվրո գումար:
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ ձկնորսներին՝ նրանց, ովքեր ունեն 4-412 մետրի սահմաններում մակույկ կամ նավակ, կտրամադրվի 2000, իսկ մյուսներին՝ 1000 եվրո օգնություն:
Օգնություն կտրամադրվի նաև փոքր բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող անձանց: Նրանց կտրամադրվի 2000 եվրո ֆինանսական աջակցություն: