Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աղանդներն իրենց գործը լավ արեցին, եկան իշխանության եւ տարբեր իշխանական օղակներում իրենք կան։ Դրանից հետո իրենց մոտ կտրուկ սկսեց լռություն՝ բացի «Կյանքի խոսքից», որն ամեն շաբաթ իր հավաքները կազմակերպում է։ Իրենք ակտիվ շարունակում են ապրել։ Եւ կառավարության կազմում իրենցից շատ մարդ կա,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր գրանցված է 67 կրոնական կառույց, որից մոտավորապես 50-ը աղանդավորական են։ Մնացածը ավանդական եկեղեցական ճյուղերն են։ Եւ չգրանցված մոտ 250 կառույց կա, որոնք նույն ձեւով տանում են աղանդի գործունեության մեխանիզմը, բայց գրանցված են տարբեր անունների տակ։ Այսօրվա իշխանությունը, ըստ Ամարյանի, ձայների շատ մեծ առավելություն ունեցավ Հայաստանում ապրող հարյուր հազարավոր աղանդավորների հաշվին։
«Հովիվը ասաց, բոլորը ենթարկվում են։ Չի կարող էնպես լինել, որ փողը բաժանում ես, հետո ուրիշին են ընտրում։ Այնտեղ հրամանը կա, կատարվում է։ Հովիվը ասաց սրան պետք է ձայնը տաք, 200 հազարը գնում է եւ ձայնը տալիս դրան։ Իսկ 200 հազարը որքա՞ն ժողովուրդ է՝ 150 հազարի կողքին մոտ 100 հազար ԼԳԲՏ, 46 հազար հոգեկան հիվանդներ, 40 հազար նարկոման, նաեւ զինվորականները, արդեն ընտրողների մեծամասնությունն ապահովված է», ըստ Yerkir.am-ի, ասաց «Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
Նա նշեց, որ աղանդները Հայաստան են մտել ավելի վաղ, բայց, այսպես ասած, ժամանակին կործանիչ երեւույթների դեմն առել են եւ կանխել արմատներ գցելը։ Իսկ այսօր ճիշտ հակառակն է՝ դեմն առնելու փոխարեն երկիր են ղեկավարում այնպիսի մարդիկ, որոնք կասկածելի, այդ թվում՝ թշնամի պետությունների ազդեցության տակ գործող ուժերի ու աղանդների հետեւորդներ են։
«Զոմբիացման պրոցեսներ, էս ընտրություններին լիքը մարդ էր եկել տարբեր պետություններից, որ մասսայական զոմբիացում անի՝ տեխնոլոգիաները տային, բացատրեին։ Պետք է ժողովրդին տալ մանրուքներ, բացատրել աղանդների մասին, ոչ թե տալ որոշում՝ ինչ պետք է անել, այլ տեղեկատվություն՝ իսկական դեմքերի, գործունեության մասին»,-նշեց Ամարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում