|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բաղրամյան պողոտայում պայքարողների մեջ կային կրոնական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, բայց նրանք գնացել էին սոցիալական խնդրի համար պայքարելու, ոչ թե` քարոզելու. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Ըստ նրա` ուշագրավ է այն հանգամանքը, որ նստադուլը տեղի էր ունենում Ավետարանական եկեղեցու կողքին` 70-80 մետր հեռու: «Ավետարանական եկեղեցին իրեն համարում է «քույր կառույց» մեր եկեղեցուն, սակայն այն չի կարող լինել քույր կառույց. եթե ծնողը զավակ է ունենում, զավակը չի դառնում, չէ՞, ծնողի քույրը: Իսկ, առհասարակ, Բաղրամյանում տարված պայքարը գովելի էր մինչև այն պահը, երբ չէր քաղաքականացվել, այսինքն` մինչև հունիսի 26-ը, որից հետո այն դարձավ քաղաքական: Ցավալի է, որ մեր երիտասարդներին կոտրեցին»,- ասաց Ամարյանը: