կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 19:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենց սև գործը արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպո՞ւմ են ուզում․ Սաղաթելյանը՝ նախագահի ու վարչապետի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:

«Հա, իրենց սև գործը արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպո՞ւմ են ուզում»,-ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Շարժման երթի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին։

Նա պարզաբանեց, որ դա ոչ թե Շարժման անունից է ասում, այլ իր անունից․ քանի որ իր գործընկերների հետ չի քննարկել այդ հարցը, ինչ ասի՝ իր տեսակետն է լինելու։

Սաղաթելյանը նշեց, որ քաղաքական հանդիպումներում որևէ կոմպլեքս չունի, բայց խնդիրն այն է, թե ինչի մասին պետք է խոսեն։

«Մեզ համար ցանկացած հանդիպման ժամանակ կարևոր է օրակարգը։ Եթե Արմեն Սարգսյանը Նիկոլին հրավիրել է՝ քննարկելու իր հեռացման ճանապարհային քարտեզը, այդ օրակարգով կարելի է խոսել։ Բայց եթե ինչ-որ հերթական կապիկության քննարկումներ են, մենք այդտեղ չկանք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողներին հետաքրքրեց նրա դիրքորոշումը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին, որ իրավիճակը պայթյունավտանգ է և պետք է իշխանությունն ու ընդդիմությունը փոխզիջման գնան։

«Խոսքը այն նախագահի մասին է, ով 2008-ին հրապարակում գոռում էր՝ Գագի՛կ, արի, Մանվե՛լ, արի, զինվորականներին կոչ էր անում, հիմա էլի սկսեց հրեշտակի թևե՞ր հագնել Նիկոլի գաղափարական հայրը, այն անձը, ով տարիներ շարունակ քարոզում էր՝ պետք է տանք, որ լավ լինի։ Այսինքն, երբ ինչ-որ մեկը քաղաքական հայտարություն է անում, այդ թվում՝ առաջին նախագահը, պետք է տեսնենք՝ ինքն իր անցած ուղով այդ հայտարարություններին հավատարիմ եղե՞լ է, թե Նիկոլին ճահճից հանելու հերթական փորձերն է անում»,-պատասխանեց Իշխան Սաղաթելյան։

Մանրամասն՝ տեսանյութով․