|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ շենքի առջեւ շարունակվում է բողոքի ակցիան: Ոստիկանությունը ակցիա իրականացնող ցուցարարներին զգուշացրեց, որ հանրահավաքը արտոնված չէ, ինչին ի պատասխան ցուցարարները հայտարարեցին, որ իրենք ինքնաբուխ ցույց են անցկացնում, և որ իրենց կռիվը ոստիկանության հետ չէ, այլ պետական դավաճանների: Իսկ եթե ոստիկանները պայքարում են իրենց դեմ, ուրեմն նրանք պետական ապօրինություններ գործողների հանցակիցներն են, եթե պարզապես օրենքով նախատեսված պարտականություն են կատարում, ուրեմն իրենց ոստիկաններն են: Ցուցարարները կոչ արեցին ոստիկաններին` չխառնվել այս կռվին: