կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-14 13:29
Հասարակություն

Ծանր ռոքը կարող է դառնալ ինքնասպանության պատճառ. Ալեքսանդր Ամարյան

Ծանր ռոքը կարող է դառնալ ինքնասպանության պատճառ. Ալեքսանդր Ամարյան

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով վերջին շրջանում Հայաստանում ինքնասպանությունների թվի աճի մասին, ասաց. «Միանշանակ ասել, որ շատացել կամ քչացել է ինքնասպանությունների քանակը, սխալ կլինի: Պետք է մի քանի տարիների տվյալները համեմատել, նոր նման հայտարարություններ անել»:

 

Հոգեբանի դիտարկմամբ՝ ինքնասպանությունները միայն վերջին շրջանում չէ, որ լինում են: «Սխալ է ասել, որ վերջին շրջանում ինքնասպանությունների թիվը շատացել է: Նույն ինքնասպանությունները Խորհրդային միությունում ևս տեղի էին ունենում, սակայն դրա մասին ինֆորմացիան 7 փակի տակ էր: Այժմ ինֆորմացիայի արտահոսք կա: Ցանկացած ինքնասպանության դեպք լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից»,- նշեց հոգեբանը:

 

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը ևս անդրադարձավ ԽՍՀՄ տարիներին: Նա նշեց, որ այն ժամանակ հայտնվում էր, թե տարեկան 40 ինքնասպանություն է լինում, մինչդեռ հայտի է, որ այդ թիվը գերազանցում էր 470-ը:

 

Հարցին, թե հատկապես ի՞նչը կարող է դրդել մարդուն ինքնասպանության, և ո՞ր տարիքային խմբի մարդիկ են ռիսկային գոտում, Ամարյանը պատասխանեց. «Ինքնասպանություն գործելու համար մի քանի պատճառներ կան: Ապացուցված փաստ է, որ ինքնասպանություն գործող մարդկանց 51 տոկոսը կենղացային պատճառներ ունեն իրենց այդ քայլի հիմքում, իսկ 49 տոկոսը տեղի է ունենում անհայտ պատճառներով: Անհայտ պատճառներից մեկը կարող է լինել, օրինակ, այն, որ կան կրոնական կառույցներ, որոնց գաղափարախոսության մեջ հստակ նշված է, որ եթե դու ինքնասպանություն գործես ու համբարձվես, կազատվես բոլոր երկրային ցավերից: Ինքնասպանության են գնում հաճախ նաև ծանր ռոքի սիրահարները»:

 

Ուշագրավ է, որ, Ամարյանի կարծիքով, ինչպես, ասենք, էմոներն են, իրենց ուսմունքից ելներով, ինքնասպանություն գործում, այդպես էլ նման քայլի կարող են գնալ ծանր ռոք երաժշտություն լսողները: